19:21 Հայտնի է "Լա լիգայի" նոր մրցաշրջանի խաղերի օրացույցը | |
Իսպանական հեղինակավոր Marca հանդեսը տեղեկացնում է, որ Իսպանիայի առաջնությունում ելույթ ունեցող ֆուտբոլիստների ասոցիացիայի և իսպանական լիգայի միջև շարունակվող տարաձայնությունների պատճառով Իսպանիայի առաջնության մեկնարկային երկու տուրերը հետաձգվելու են: Պարբերականի ունեցած տեղեկությունների համաձայն` կողմերն այսօր կրկին քննարկել են խնդրի առարկան և եկել են վերջնական որոշման: Նշվում է, որ ֆուտբոլիստները պնդում են, որ ստեղծվի աշխատավարձի երաշխավորված ֆոնդ, ինչը յուրատեսակ ապահովագրություն կդառնա այն դեպքերում, երբ ակումբները պարտքեր կունենան իրենց ֆուտբոլիստներին: Ըստ տեղեկությունների` Իսպանիայի 2011/12 մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 21-ին և կավարտվի մայիսի 13-ին: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 21-ին կայանալիք հանդպումները, որի շրջանակներում կատալոնական "Բարսելոնան" հյուրընկալվելիս կմրցի զգալիորեն ուժեղացած "Մալագայի" հետ, իսկ Մադրիդի "Ռեալն" էլ սեփական պատերի ներքո կհյուրընկալի Բիլբաոյի "Ատլետիկին". "Ռեալ Սոսյեդադ" - "Ատլետիկո Մադրիդ" "Ռեալ Մադրիդ" - "Ատլետիկ Բիլբաո" "Մալագա" - "Բարսելոնա" "Վիլյառեալ" - "Սպորտինգ" "Բետիս" - "Սևիլյա" "Օսասունա" - "Վալենսիա" "Ռասինգ" - "Խետաֆե" "Էսպանյոլ" - "Գրանադա" "Լևանտե" - "Սարագոսա" "Ռայո Վալեկանո" - "Մալյորկա" | |
|
Total comments: 0 | |