08:48 Հայտնի է "Ռեալի"` փետրվար ամսվա խաղացանկը | |
7 տարվա ընդմիջումից հետո Մադրիդի "Ռեալին", հաղթելով ոչ թույլ "Սևիլյային" Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում, հունվար ամսին հաջողվեց դուրս գալ "Արքայական գավաթի"
եզրափակիչ: Այսինքն` Ժոզե Մոուրինյոյի թիմը
հնարավորինս հաջող սկսեց փետրվար ամիսը, թեև այժմ Լա Լիգայում "Բարսելոնայից" հետ է մնում 7 միավորով: Ապահովելով իր տեղը եզրափակչում` փետրվարի
ընթացքում "արքայական" ակումբին հարկավոր է անցկացնել 4 խաղ Լա լիգայում և
մեկը "Լիոնի" դեմ` Չեմպինների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում: Ինչպես նշում են մասնագետները, "Սևիլյայի"
խոչընդոտը հաղթահարելուց հետո "Ռեալն" իր ուշադրությունը կրկին կսևեռի Լա Լիգայի առաջնությանը, ավելի կոնկրետ` կիրակի օրը կայանալիք "Ռեալ Սոսյեդադի" հետ սեփական հարկի տակ հանդիպմանը: Սեփական դաշտում, սեփական երկրպագուների աչքի առաջ "Ռեալը"
կփորձի կրկին քայլեր անել առաջատարի և իր միջև միավորների տարբերությունը
կրճատելու համար: Ապա`
փետրվարի 13-ին "արքայական" թիմն այցելելու է "Կորնելիա Էլա Պլատ" մարզադաշտ` 23-րդ
տուրում կատալոնական "Էսպանյոլի" հետ ուժերը չափելու համար: Մրցակիցն առաջնությունում
սեփական հարկի տակ ամենահուսալի խաղ ցուցադրող թիմերից է (սեփական
մարզադաշտում կայացած 10 խաղերից 8-ն ավարտվել է շերտավորների հաղթանակով և միայն 2 պարտություն են կրել): Մեկ շաբաթ անց` փետրվարի 19-ին "Բեռնաբեուում" "Ռեալը" կմրցի հետնապահներից մեկի` "Լևանտեի" հետ: Ամսվա
վերջին շաբաթն ամենակարևորներից է լինելու: Փետրվարի 22-ին 1/8 եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլով
վերսկսվելու է Չեմպիոնների լիգայի խաղարկությունը: "Ռեալն" այցելելու է Լիոն քաղաքի "Ստադ դը Ժերլան" մարզադաշտ` "Լիոնի Օլիմպիկ" ակումբի ֆուտբոլիստների հետ վիճարկելու 1/4 եզրափակչի ուղեգիրը: Մրցաշրջանի այս հատվածն արդեն քանի տարի է, ինչ
անանցանելի է "արքայական" ակումբի համար, այդիսկ պատճառով Մոուրինյոյի թիմը պետք է խաղա մեծ կենտրոնացվածությամբ: Ամսվա վերջին հանդիպումն էլ
կայանալու է փետրվարի 26-ին կամ 27-ին "Ռիազոր" մարզադաշտում, որտեղ "Ռեալին" դիմակայելու է ամուր ընկույզ "Դեպորտիվոն": | |
|
Total comments: 0 | |