Home » 2011 » Հունիս » 20 » Հայտնի են դարձել մեր ակումբների մրցակիցները "Չեմպիոնների լիգայի" և "Եվրոպայի լիգայի" շրջանակներում
20:25
Հայտնի են դարձել մեր ակումբների մրցակիցները "Չեմպիոնների լիգայի" և "Եվրոպայի լիգայի" շրջանակներում
 Այսօր Երևանի ժամանակով 15:00-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՖԻՖԱ-ի տանը տեղի են ունեցել "Չեմպիոնների լիգայի" և "Եվրոպայի լիգայի" նախընտրական փուլի շրջանակների համար կայացված վիճակահանությունը, ըստ որի՝ մեր ակումբներին այդքան էլ հարմար մրցակիցներ չեն ընկել:

"Չեմպիոնների լիգա"
Երևանի "Փյունիկը" "Չեմպիոնների լիգայի" որակավորման 2-րդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն "Վիկտորիայի" հետ, որը ներկայացնում է Պլզեն քաղաքը։ "Փյունիկն" առաջին հանդիպումը կանցկացնի Երևանում։
Նշենք, որ "Վիկտորիան" 100 տարվա պատմություն ունեցող ակումբ է, սակայն միայն այս տարի է կարողացել դառնալ Չեխիայի չեմպիոն։ Թիմի կազմում հանդես են գալիս բացառապես չեխեր ու սլովակներ։
"Եվրոպայի լիգա"
"Եվրոպայի լիգայի" որակավորման 1-ին փուլում Երևանի "Բանանցը" կմրցի Վրաստանի Ռուսթավի քաղաքի "Մետալուրգ" թիմի հետ, որը Վրաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրն է։ Իսկ ահա "Ուլիսի" մրցակիցը կլինի հունգարական "Ֆերենցֆարոշը" որը ևս բրոնզե մեդալներ է նվաճել ներքին առաջնությունում։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0