Home » 2011 » Դեկտեմբեր » 21 » Հայտնի են ԵՎՐՈ 2012-ի հանդիպումները վարող մրցավարների անունները
23:46
Հայտնի են ԵՎՐՈ 2012-ի հանդիպումները վարող մրցավարների անունները
 Այսօր Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որտեղ գտնվում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և արարողությունների համար նախատեսված գրասենյակը, տեղի է ունեցել համաժողով, որի արդյունքում ՈՒԵՖԱ-ն նշել է այն 12 մրցավարների անունները, ովքեր կվարեն ԵՎՐՈ 2012--ի շրջանակներում կայանալիք հանդիպումները: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ ընտրված մրցավարները կսպասարկեն մյուս տարի ամռանը կայանալիք ԵՎՐՈ 2012 մրցաշարի 31 հանդիպումները, որոնք կկայանան Ուկրաինայի և Լեհաստանի տարբեր քաղաքներում: Շնորհիվ Միջազգային մրցավարական ասոցիացիայի որոշման, որն ավելի է կոնկրետացնում ֆուտբոլային կանոնները, Եվրոպայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցավարներին կօգնեն նաև դարպասների ետևում կանգնած մրցավարները` տհաճ միջադեպերից խուսափելու համար: Դեռս հայտնի են միայն մրցավարների անունները, սակայն արդեն մրցավարական բրիգադները հայտնի կդառնան ավելի ուշ: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցավարների անունները. 

Գլխավոր մրցավարներ

Ջյունյթ Չակըր (Թուրքիա)
Յոնաս Էրկսոն (Շվեդիա)
Վիկտոր Կոշոի (Վենգրիա)
Բյոռն Կեյպերս (Հոլանդիա)
Ստեֆան Լանուա (Ֆրանսիա)
Պեդրու Պրոենսա (Պորտուգալիա)
Նիկոլլա Ռիցցոլի (Իտալիա)
Դամիր Սկոմինա (Սլովենիա)
Վոլֆգանգ Շտարկ (Գերմանիա)
Կրեյգ Թոմսոն (Շոտլանդիա)
Կառլոս Բելասկո Կարբալյո (Իսպանիա)
Հովարդ Վեբ (Անգլիա)

Չորրորդական մրցավարներ

Մարցին Բորսկի (Լեհաստան)
Թոմ Հարալդ Հագեն (Նորվեգիա)
Պավել Կրալովեց (Չեխիա)
Վիկտոր Շվեցով (Ուկրաինա)
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 602 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0