Home » 2012 » Հունվար » 4 » Հայտնի են լավագույն կիսապաշտպանն ու դարպասապահը
21:20
Հայտնի են լավագույն կիսապաշտպանն ու դարպասապահը
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) այսօր ամփոփել է 2011թ.-ի ֆուտբոլային մրցաշրջանը: Արդյունքում որոշվել են աշխարհի լավագույն կիսապաշտպան-խաղարկողն ու դարպասապահը: Այժմ անդրադառնանք այդ մրցանակներին:
   Ըստ IFFHS-ի 2011թ.-ի լավագույն կիսապաշտպան-խաղարկող է ճանաչվել կատալոնական "Բարսելոնայի" 31-ամյա "ոսկերիչ" Չավին, ում օգտին գրանցվել է 232 միավոր: Չավիին զիջել են իր թիմակիցները` Լիոնել Մեսսին (147 միավոր) և Անդրես Ինյեստան (110 միավոր):
Այսօր հայտարարվել է նաև 2011թ.-ի աշխարհի լավագույն դարապասպահի անունը: Կրկին բարձունքում է եղել Մադրիդի "Ռեալի" անփոխարինելի առաջատար ու ավագ Իկեր Կասիլյասը, ով հավաքել է 248 միավոր, նրանից զգալիորեն հետ են մնացել երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած համապատասխանաբար "Բավարիայից" Մանուել Նոյերն (130 միավոր) և "Բարսելոնայից" Վիկտոր Վալդեսը (114 միավոր):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0