Home » 2012 » Հունվար » 9 » Հայտնի են լավագույնների անունները
23:57
Հայտնի են լավագույնների անունները
 Քիչ առաջ ավարտվեց Fifa Ballon D'or 2011 մրցանակաբաշխությունը, որի արդյունքում պարզ դարձան 2010/2011թթ. մրցաշրջանի բոլոր լավագույնների անունները: Այժմ յուրաքանչյուր մրցանակակրին անդրադառնանք առանձին-առանձին.

ՖԻՖԱ-ի կողմից 2010/2011թթ. համար կազմված խորհրդանշական հավաքականը

Մրցանակաբաշխության ընթացքում պարզ դարձավ նախորդ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի կազմությունը հետևյալն է.

Դարպասապահ. Իկեր Կասիլյաս ("Ռեալ Մադրիդ)

Պաշտպաններ. Դանիել Ալվեշ ("Բարսելոնա"), Խերարդ Պիկե ("Բարսելոնա"), Սերխիո Ռամոս ("Ռեալ Մադրիդ"),
                            Նեմանյա Վիդիչ ("Մանչեսթեր Յունայթեդ")

Կիսապաշտպաններ. Անդրես Ինյեստա ("Բարսելոնա"), Չավի Հերնանդես ("Բարսելոնա"), Խաբի Ալոնսո ("Ռեալ Մադրիդ")

Հարձակվողներ. Քրիշտիանո Ռոնալդու ("Ռեալ Մադրիդ"), Լիոնել Մեսսի ("Բարսելոնա"), Ուեյն Ռունի ("Մանչեսթեր Յունայթեդ")

"Արդար խաղի" համար խորհրդանշական մրցանակը

 ՖԻՖԱ-ի կողմից Արդար խաղի համար նախատեսված մրցանակը ստացավ Չապոնիայի ֆուտբոլի Ֆեդերացիան: Մրցանակը Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահին հանձնեց 1998թ.-ի աշխարհի առաջնության հաղթող ֆրանսիացի 41-ամյա Կրիստիան Կարամբեն, ով եզրափակում է 20-րդ դարի Օկեանիայի լավագույն ֆուտբոլիստների եռյակը:

ՖԻՖԱ-ի կողմից սահմանված նախագահական մրցանակը

 ՖԻՖԱ-ի կողմից սահմանված նախագահական մրցանակը ստացավ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Նշվում է, որ Ֆերգյուսոնը "Մանչեսթեր Յունայթեդին" գլխավորած 25 տարիների ընթացքում "կարմիր սատանաների" հետ նվաճել է "Պրեմիեր լիգայի" 12 տիտղոս, Անգլիայի գավաթի 4 տիտղոս, "Չեմպիոնների լիգայի" 2 տիտղոս և Գավաթների գավաթի 1 տիտղոս:

2010/2011թթ. մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը

 ՖԻՖԱ-ի ֆարկածով տարվա լավագույն մարզչի տիտղոսը նվաճել է կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ում սաները նախորդ մրցաշրջանում նվաճել են "Չեմպիոնների լիգայի", Իսպանիայի առաջնության, Եվրոպայի սուպերգավաթի, Իսպանիայի սուպերգավաթի և "Աշխարհի ակումբային առաջնության" գավաթները:

2011թ.-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

 ՖԻՖԱ-ի վարկածով 2011թ.-ի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով այս տիտղոսը ստանում է անընդմեջ 3-րդ անգամ: Լիոնելը, ստանալով 2011թ.-ի "Ոսկե գնդակը", այս մրցանակով հավասարվեց լեգենդար ֆրանսիացի հարձակվող Միշել Պլատինիին, ով 3-րդ "Ոսկե գնդակը" ստանալիս հանդիսանում էր Թուրինի "Յուվենթուսի" ֆուտբոլիստը:

Տարվա լավագույն գոլի հեղինակը

 2011թ.-ի մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել բրազիլական "Սանթոսի" երիտասարդ հարձակվող Նեյմարի գոլը, ով այն հեղինակե էր "Ֆլամենգոյի" դեմ կայացած խաղում:
     Նշենք, որ այս տիտղոսի համար պայքարում էին Լիոնել Մեսսին, Ուեյն Ռունին և Նեյմարը: Ստորև կարող եք տեսնել Նեյմարի հեղինակած գոլը "Ֆլամենգոյի" դարպասը.

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0