Home » 2011 » Հուլիս » 7 » Հայտնի են Մադրիդի "Ռեալի" և "Բարսելոնայի" միջև կայանալիք հանդիպումների օրերը
18:57
Հայտնի են Մադրիդի "Ռեալի" և "Բարսելոնայի" միջև կայանալիք հանդիպումների օրերը
 Իսպանական "Լա լիգայի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հայտնի են դարձել Մադրիդի "Ռեալի" և կատալոնական "Բարսելոնայի" միջև կայանալիք հանդիպման օրերն ինչպես իսպանական "Պրիմերայի" 2011/12թթ. մրցաշրջանի, այնպես է Իսպանիայի "Սուպերգավաթի" շրջանակներում: Ըստ կայքի՝ Մադրիդի "Ռեալի" և "Բարսելոնայի" միջև առաջին հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 11-ին Մադրիդի "Սանտիագո Բերնաբեու" մարզադաշտում, իսկ ահա պատասխան հանդիպումը տեղի է ունենալու Կատալոնիայի "Նոու Կամպ" մարզադաշտում ապրիլի 22-ին: Առաջին հանդիպման օրը կարող է փոխվել և լինել դեկտեմբերի 10-ը, քանի որ կատալոնական ակումբը դեկտեմբերի 15-ին Տոկիոյում պետք է հանդես գա աշխարհի "Ակումբային առաջնության" կիսաեզրափակիչում:
Ինչ վերաբերում է Իսպանիայի "Սուպերգավաթի" հանդիպումներին, ապա դրանք կկայանան օգոստոսի 14-ին և 18-ին. օգոստոսի 14-ին հանդիպումը տեղի կունենա Մադրիդի "Սանտիագո Բերնաբեու" մարզադաշտում Երևանի ժամանակով 00:55-ին, իսկ օգոստոսի 18-ին պատասխան հանդիպումը կկայանա Կատալոնիայի "Նոու Կամպ" մարզադաշտում Երևանի ժամանակով 02:00-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0