Home » 2011 » Նոյեմբեր » 8 » Հայտնի են մրցակից զույգերը
23:51
Հայտնի են մրցակից զույգերը
Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը, այսօր ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի է ունեցել 2012 թ-ի Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի բարձրագույն խմբի 2010-2011 առաջնությանը մասնակից ութ թիմերը բաժանված էին երկու զամբյուղի` ըստ առաջնության ամփոփիչ աղյուսակում զբաղեցրած տեղերի:
Առաջին զամբյուղում էին չեմպիոն «Ուլիսը», փոխչեմպիոն «Փյունիկը», բրոնզե մեդալակիր «Գանձասարը» եւ «Բանանցը», երկրորդում` «Միկան», «Իմպուլսը», «Շիրակը» եւ «Արարատը»:
Վիճակահանության արդյունքում 1/4 եզրափակչում կհանդիպեն հետեւյալ զույգերը`

1. «Ուլիս»-«Արարատ»
2. «Գանձասար»-«Իմպուլս»
3. «Փյունիկ»-«Միկա»
4. «Շիրակ»-«Բանանց»
Նշենք, որ 1-ին եւ 2-րդ զույգերի հանդիպումները կկայանան նոյեմբերի 19-ին (պատասխան մրցավեճերը` նոյեմբերի 23-ին), իսկ 3-րդ եւ 4-րդ զույգերի հանդիպումները` նոյեմբերի 20-ին (պատասխան մրցավեճերը` նոյեմբերի 24-ին):
Կիսաեզրափակիչ փուլի զույգերը ստացան հետեւյալ տեսքը`

«Գանձասար»-«Իմպուլս»/«Ուլիս»-«Արարատ»
«Շիրակ»-«Բանանց»/«Փյունիկ»-«Միկա»
Հավելենք, որ կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները կկայանան 2012 թ-ի մարտ-մայիս ամիսներին, իսկ եզրափակիչ հանդիպումը` 2012 թ-ի մայիսի 10-ին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 327 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0