Home » 2011 » Դեկտեմբեր » 5 » Հայտնի են "Ոսկե գնդակի" 3 թեկնածուների անունները
15:08
Հայտնի են "Ոսկե գնդակի" 3 թեկնածուների անունները
 Այսօր Փարիզում կայացած հատուկ միջոցառման ժամանակ հայտարարվել են այն երեք ֆուտբոլիստների անունները, ովքեր, քվեարկության ժամանակ ամենից շատ ձայն  հավաքելով, հայտնվել են ՖԻՖԱ-ի և ֆրանսիական հեղինակավոր France Football հանդեսի կողմից անկցացվող "Ոսկե գնդակ" մրցույթի եզրափակիչում: Քվեարկության արդյունքում այդ 3 թեկնածուների թվում են հայտնվել կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի արագավազորդ Քրիշտիանու Ռոնալդուն և "կապտանռնագույնների" գնդակներ մատակարարող իսպանացի Չավի Հերդանդեսը:
     Նշենք, որ հաղթող ճանաչվելու դեպքում "Բարսելոնայի" և Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Մեսսին, ով այս տիտղոսը ստացել է նաև 2009 և 2010 թվականներին, կարող է  կրկնել երեք անգամ այս պատվավոր մրցանակին արժանանալու Յոհան Կրույֆի (1971թ., 1973թ., 1974թ.), Մարկո վան Բաստենի (1988թ., 1989թ., 1992թ.) և Միշել Պլատինիի նվաճումները (1982թ., 1983թ., 1984թ.): Իսկ ահա Քրիշտիանու Ռոնալդուն հաղթելու դեպքում երկրորդ անգամ կարժանանա "Ոսկե գնդակին": Ինչ վերաբերում է Չավիին, ապա տեղեկացնենք, որ նա արդեն երրորդն է ճանաչվել 2009թ.-ին և 2010թ.-ին, և երբեք "Ոսկե գնդակ" չի նվաճել:
     Հավելենք, որ 2011թ.-ի "Ոսկե գնդակի" հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 9-ին Ցյուրիխում կայանալիք հանդիսության ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 936 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 4