Home » 2011 » Դեկտեմբեր » 5 » Հայտնի են "Տարվա լավագույն մարզիչ" մրցանակի 3 թեկնածուների անունները
20:20
Հայտնի են "Տարվա լավագույն մարզիչ" մրցանակի 3 թեկնածուների անունները
 Այսօր հայտնի են դարձել նաև "Տարվա լավագույն մարզիչ" մրցանակի հավակնորդների լավագույն երեքի անունները: Ըստ կատարված քվեարկության` լավագույն մարզիչների եռյակը կազմում են անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
  Նշենք, որ Ֆերգյուսոնը նախորդ մրցաշրջանում "Մանչեսթերի Յունայթեդի" հետ նվաճեց "կարմիր սատանաների" համար 19-րդ չեմպիոնական տիտղոսն Անգլիայի "Պրեմիեր լիգայում" և հասավ մինչև "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ: Ինչ վերաբերում է Մոուրինյոյին, ապա պորտուգալացին հաղթեց Իսպանիայի "Արքայական գավաթը" և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը Իսպանիայի առաջնությունում, իսկ ահա Գվարդիոլան հաղթեց Իսպանիայի առաջնությունում և "Չեմպիոնների լիգայում", ուստի հենց Գվարդիոլան էլ համարվում է հաղթողի հիմնական հավակնորդը:
  Հավելենք, որ հաղթողի անունը կհրապարակվի 2012թ.-ի հունվարի 9-ին Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 479 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0