Home » 2011 » Դեկտեմբեր » 22 » Հեղինակվել է անգլիական "Պրեմիեր լիգայի" 20.000-րդ գնդակը
19:10
Հեղինակվել է անգլիական "Պրեմիեր լիգայի" 20.000-րդ գնդակը
 Երեկ կայացավ անգլիական "Պրեմիեր լիգայի" 17-րդ տուրը: Այս տուրի շրջանակներում տեղի ունեցավ "Ասթոն Վիլլա" - "Արսենալ" հանդիպումը, որն ավարտվեց հյուրերի 2-1 հաշվով հաղթանակով: Այս հանդիպումն այդքան էլ կենտրոնական չէր, սակայն ընդմիշտ կհիշվի բոլոր վերլուծաբանների կողմից: Հանդիպման 54-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Մարկ Օլբրայթոնը խփել է "Պրեմիեր լիգայի" պատմության 20.000-րդ գոլը և այդ առիթով ստացել 20.000 ֆունտ ստերլինգ, որը կծախսի բարեգործական նպատակներով` վերջինս նվիրաբերելով իր ընտրած բարեգործական ֆոնդին:
     Հավելենք, որ 1992թ.-ին ձևավորված անգլիական "Պրեմիեր լիգայի" պատմության մեջ ամենաշատ գոլը խփել է Ալան Շիրերը (260): Երկրորդ տեղում Էնդի Քոուլն է (188), իսկ երրորդը՝ Թիերի Անրին (174):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0