Home » 2013 » Հունիս » 18 » Հենոն Անգլիա է մեկնել
09:06
Հենոն Անգլիա է մեկնել
 Ինչպես այսօր կանուխ հայտնում է ռուսական ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը, Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" առաջատար Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է մեկնել Անգլիա (Խմբ. ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, արդեն Լիվերպուլում է), որպեսզի այսօր կամ վաղը ավարտին հասցնի իր տրանսֆերի շուրջ ստեղծված խառնաշփոթը: Ըստ ռուսական լրատվական գործակալության՝ Հենրիխի  սուպեր գործակալ Մինո Ռայոլան արդեն իսկ համաձայնության է բերել խաղացողի տրանսֆերը. "Լիվերպուլը" պատրաստ է վճարել խաղացողի հրաժարագինը, որը կազմում է 22-25 մլն ֆունտ: Ավելին՝ բրիտանական ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է, թե որ դիրքում կխաղա Հենրիխը, եթե թիմից հեռանա Լուիս Սուարեսը: Իսկ եթե Լուիսը չհեռանա թիմից, ապա Հենրիխը կփոխարինի, ամենայն հավանականությամբ, արդեն ֆուտբոլային մայրամուտին հասած Սթիվեն Ջերարդին:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 383 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0