Home » 2013 » Մարտ » 29 » Հենոյին սխալ ենք հասկացել
16:52
Հենոյին սխալ ենք հասկացել
 Օրեր շարունակ հայկական ԶԼՄ-ները ակտիվ ներկայացնում էին Դոնեցկի "Շախտյորի" և Հայաստանի ազգային ընտրանու առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողության հետ: Այդ հանդիպման մասին գրելիս լրատվամիջոցները մեջբերում էին Հենրիխի այն խոսքերը, թե իրբ «ինքը ամեն ինչ կանի, որպեսզի գալիք ամռանը տեղափոխվի եվրոպական ուժեղագույն ակումբներից մեկը»:
  Ակումբային մարզաբազա վերադառնալուն պես «Շախտյորի» լրատվական բաժինն այդ խոսքերի կապակցությամբ հստակ մեկնաբանություն է խնդրել Հենրիխ Մխիթարյանից, ինչին ի պատասխան ֆուտբոլիստը ասել է. «Ես «Շախտյորի» խաղացող եմ և շատ ուրախ եմ դրա համար: Ես նաև գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ մինչև 2015թ.: Դա սովորական հանդիպում էր, շփում ուսանողների հետ: Նրանք ինձ հարցեր էին տալիս, թերևս էլ հաճախ կատակով, ես էլ պատասխանում էի դրանց նույն կերպ: Ինձ ճիշտ չեն հասկացել և սխալ են մեկնաբանել խոսքերս»:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 387 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0