Home » 2011 » Դեկտեմբեր » 29 » Հենրիկ Մխիթարյան. "Հիմա մտածում եմ միայն "Շախտյորի" մասին"
22:12
Հենրիկ Մխիթարյան. "Հիմա մտածում եմ միայն "Շախտյորի" մասին"
 Ուկրաինական "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը MediaMax գործակալության հետ ունեցած կարճատև զրույցի ընթացքում նշել է, որ չի ցանկանում հեռանալ Ուկրաինայից: "Այժմ ես կարճատև հանգստի հնարավորություն ունեմ, որն անցկացնում են հայրենիքում: Ավելի ուշ կմիանամ իմ "հանքափոր" ընկերներին ու կմեկնենք շրջագայության դեպի Դուբայ ու Իսպանիա: Ես մտածում եմ, ոչ թե այլ ակումբ տեղափոխվելու, այլ իմ ընտրանու ու "Շախտյորի" ապագա վերելքների մասին: Ես "Շախտյորի" հետ մինչև 2015թ.-ի հունիս ամիս գործող պայմանագիր ունեմ, ու կկատարեմ այդ պայմանագրով սահմանված բոլոր կետերը: Թիմն ինձ համար բավականին հարազատ է ու ոչ մի տեղ չեմ ցանկանում տեղափոխվել: Ուկրաինական այս ակումբում գերազանց մթնոլորտ է տիրում. ես ունեմ լավ խաղընկերներ, որոնց հետ նաև գերազանց միջանձնային հարաբերությունների մեջ եմ: Թե ովքեր են հետաքրքրվում իմ ծառայություններով, ինձ դա չի հետաքրքրում",-ասել է Հենրիխ Մխիթարյանը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 1024 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0