Home » 2012 » Նոյեմբեր » 16 » Հենրիխ Մխիթարյան. "Ինձ համար կապ չունի՝ հանդես կգա՞մ ավագի թևկապով, թե դա կանի մեկ ուրիշը"
21:07
Հենրիխ Մխիթարյան. "Ինձ համար կապ չունի՝ հանդես կգա՞մ ավագի թևկապով, թե դա կանի մեկ ուրիշը"
 Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Շախտյորի պաշտոնական կայքին, որը ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը. 

Հենրի՛խ, ինչպե՞ս կգնահատես Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղը լիտվացիների դեմ խաղում :
- Այդ հանդիպման կարևորությունը կայանում էր նրանում, որ մեր թիմի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանն իր հրաժեշտի հանդիպումն էր անցկացնում: Սրտի խորքում ցավալի էր, որ մենք հրաժեշտ ենք տալիս նրան, շատ էինք ցանկանում հաղթել և նրան վերջում նվեր մատուցել: Լավ է, որ արդյունքում այդպես էլ ստացվեց: 

Հայկական ԶԼՄ-ները Հովսեփյանի հեռանալուց հետո քեզ համարում են հավաքականի ավագի գլխավոր թեկնածուներից մեկը: Ինչպե՞ս ես դրան վերաբերվում:
- Ինձ համար կարևորն այն է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ հասկանա խաղադաշտում իր կարևորությունը, որպեսզի խաղա այնպես, կարծես՝ ինքն է թիմի ավագը: Ընդհանուր առմամբ, ինձ համար նշանակություն չունի՝ հանդես կգա՞մ թևկապով, թե ավագի պարտականությունները մեկ ուրիշը կկատարի: 

"Շախտյորն" այս մրցաշրջանում դեռ իր ամենախոշոր հաղթանակը տարել է Կիևի "Արսենալի" նկատմամբ: Կիևում աշխատելու՞ եք թարմացնել այդ ռեկորդը:
- "Արսենալը" հեշտ մրցակից չէ, նրանց դեմ հանդիպումները միշտ էլ բարդ են ստացվում: Ուրախ կլինեմ, եթե այդ խաղում հաղթենք, իսկ հաշիվը էական չէ՝ ցանկացած հաշվով: Գլխավորն այն է, որ երեք միավոր վաստակենք և լավ տրամադրությամբ մոտենանք "Նորդշելլանդի" դեմ հանդիպմանը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 756 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0