Home » 2011 » Հուլիս » 22 » Հենրիխ Մխիթարյան. "Ոչ մեկը չեր կարծում, որ նրանք կհարամեն հանդիպումը"
16:32
Հենրիխ Մխիթարյան. "Ոչ մեկը չեր կարծում, որ նրանք կհարամեն հանդիպումը"
 Հայաստանի ազգային հավաքականի և Ուկրաինայի չեմպիոն "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է Ստամբուլի "Շուքրյու Սարաջօղլու" մարզադաշտում թուրքական "Ֆեներբախչեի" երկրպագուների հետ տեղի ունեցածի մանրամասները:

Թվում էր, թե մեր թիմի բրազիլացիները սեփական հարկի տակ նման բանի արդեն ականատես եղել էին:
Միգուցե: Այնտեղ էլ կան երկրպագուներ, որոնց գործողությունները ազդեցություն են ունենում խաղի վրա: Կարևոր չէ` հանդիպումն ընկերական է, թե պաշտոնական: Մենք ուզում էինք աստիճանաբար մտնել հունի մեջ՝ շաբաթական երկու խաղ անցկացնելով, սակայն ստացվեց, որ 70 րոպեից քիչ խաղացինք: Հուսով ենք, որ "Լիոնի" հետ ամեն ինչ այլ կերպ կլինի, քանի որ խաղալու ենք սեփական հարկի տակ, և, դժվար թե, մեր երկրպագուներն այդպես վարվեն:
Հանդիպման սկզբում այնպիսի տպավորություն էր, թե թուրք ֆուտբոլիստները տրիբունայից նման ճնշման չէին սպասում...
Կարծում եմ՝ երկրպագունեի կողմից որոշ ակցիաներ նրանք սպասում էին, բայց, դժվար թե, որևէ մեկի մտքով անցներ, որ նրանք այսպես կհարամեն հանդիպումը:
Եթե այս դեպքը մի կողմ դնենք, ինչպե՞ս կգնահատես մրցակցի խաղային մակարդակը:
Բոլորն էլ մրցակցին լավ էին ճանաչում, ծանոթ էին թուրքական թիմերի խաղաոճին: Ստամբուլ էինք ժամանել ֆուտբոլ խաղալու համար, ցուցադրելու, թե ինչի ենք ընդունակ և, բնականաբար, հաղթելու: Այդպիսով` մենք պետք է հարմարվեինք շաբաթական երկու հանդիպման գրաֆիկին, հաղթեինք: Դա մեզ համար անչափ կարևոր է: Այնպես ստացվեց, որ խաղն անավարտ մնաց: Բայց ամեն ինչ կարող էր դասավորվել ինչպես մեր օգտին, այնպես էլ՝ թուրքերի։
Հարազատներդ արդեն զանգե՞լ են:
Այո, քիչ առաջ մայրս էր զանգել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 771 | Added by: Hayk | Tags: Շախտյոր, մայր, Ֆեներբախչե, Հենրիխ Մխիթարյան, Ուկրաինա, կիսապաշտպան, Շուքրյու Սարաջօղլու, Հայաստանի ազգային հավաքական, չեմպիոն, Ստամբուլ | Rating: 5.0/2
Total comments: 0