Home » 2011 » Հուլիս » 3 » Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Ստամբուլում
11:56
Հենրիխ Մխիթարյանը կարող է խաղալ Ստամբուլում
 "Չեմպիոնների Լիգայի" 2011/12 մրցաշրջանին մասնակցելու նախապատրաստական փուլի շրջանակներում ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ  համաձայնություն է ձեռք բերվել Ստամբուլի "Ֆեներբախչեի" և Դոնեցկի "Շախտյորի" միջև: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ խաղը կայանալու է հուլիսի 21-ին` Ստամբուլի "Շուքրյու Սարաջօղլու" մարզադաշտում, որտեղ, ի դեպ, Դոնեցկի "Շախտյորը" նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը մի քանի տարի առաջ:
Մեր կայքի կողմից ասենք՝ շատ ենք ցանկանում, որ այդ խաղին մասնակցի նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատարը և իր թիմի կազմում կկարողանա Ստամբուլում հաղթել թուրքական ակումբին:
Նշենք նաև, որ հուլիսի 24-ին մեկնարկող Թուրքիայի առաջնությունից առաջ "Ֆեներբախչեի" համար դա կլինի վերջին ստուգողական հանդիպումը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 486 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0