Home » 2012 » Նոյեմբեր » 5 » Հենրիխ Մխիթարյանը կրկին առաջինն է
19:54
Հենրիխ Մխիթարյանը կրկին առաջինն է
 Ինչպես ամեն ամիս, այս ամիս ևս Դոնեցկի "Շախտյորի" պաշտոնական կայքը կատարեց հարցում՝ որոշելու համար այս հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Հարցմանը մասնակցած 817 երկրպագուներից 443-ը կամ հարցմանը մասնակցածների 53.86 տոկոսը իրենց ձայնը տվել են Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" իսկական առաջատար Հենրիխ Մխիթարյանին: Լավագույնների հայտացուցակի երկրորդ հորիզոնականը 158 ձայնով (19,34 տոկոս) զբաղեցնում է բրազիլացի Ալեքս Տեյշեյրան, իսկ երրորդ տեղում է Ֆեռնանդինյոն. նա հավաքել է 105 ձայն (12,85 տոկոս):
   Հիշեցնենք, որ բացի ակումբի երկրպագուներից, հարցմանը մասնակցում են նաև "Շախտյորի" վետերանները և մարզական լրագրողներ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 429 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0