13:50 Հենրիխ Մխիթարյանը փողի հետևից ընկնող չէ | |
Երեկ Հայաստան-Ղազախստան ընկերական խաղից հետո փոքրիկ հարցազրույց ունեցա մեր թիմի առաջատարներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի հետ: Ստորև ներկայացնում եմ այն. -Հենրի՛խ, արդեն ամառ է, և շուտով տրանսֆերային պատուհանը կբացվի: Հնարավո՞ր է` հաջորդ մրցաշրջանից այլ թիմում տեսնենք քեզ: -"Շախտյորի" հետ մինչև 2015թ.-ը գործող պայմանագիր ունեմ: Չեմ ցանկանում այլ թիմ տեղափոխվել, եթե, իհարկե, ակումբը չորոշի ինձ վաճառել: -Իսկ եթե ամեն դեպքում որոշեցին քեզ վաճառել, ո՞ր թիմում կցանկանայիր խաղալ: -Իհարկե, իմ ներկայիս ակումբից առավել բարձր կարգ ունեցող թիմում: -Կոնկրետ անուններ չե՞ս նշի: Ո՞ր թիմերն են հետաքրքրում քեզ: -Չէի ցանկանա կոնկրետ անուններ հայտնել, բայց ասեմ` "Շախտյորից" մակարդակով առավել բարձր թիմում կցանկանայի խաղալ: -Ի՞նչ կարծիքի ես ռուսական "Անժի" տեղափոխման մասին: -Այսօր "Անժին" դեռևս չի էլ հասել "Շախտյորի" մակարդակին: -Բայց "Անժին" շատ էլ հետ չէ "Շախտյորից". թիմն արդեն եվրագավաթներում խաղալու իրավունք ունի: -Ամեն դեպքում, "Շախտյորը" չեմ փոխի "Անժիի" հետ: Հ.Գ.: Շատ ուրախ եմ, որ մեր ազգային թիմի տղաները փողի հետևից չեն վազում: Դա շատ լավ է: ©Հարություն Ծատրյան
| |
|
Total comments: 0 | |