Home » 2012 » Նոյեմբեր » 15 » Հենրիխ Մխիթարյանը` ռեկորդակի՞ր
19:30
Հենրիխ Մխիթարյանը` ռեկորդակի՞ր
 Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը առաջատար Հենրիխ Մխիթարյանի համար ազգային հավաքականի կազմում արդեն 35-րդն էր: Ազգային հավաքականի կազմում նա արդեն ունի տարիքային 4 ռեկորդ: 2009թ.-ին` դեռ 20 տարեկանում նա կրկնեց Էդգար Մանուչարյանի տարիքային ռեկորդը, իսկ հաջորդ 2 մրցաշրջաններում գերազանցեց Ռոբերտ Արզումանյանի` 21 և 22 տարեկաններում գրանցած տարիքային ռեկորդները: Մխիթարյանի նորամուտը ազգային հավաքականում եղել է 2007թ.-ին Պանամայի ազգային հավաքականի հետ անցկացված ընկերական մրցախաղում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը այդ հանդիպման 60-րդ րոպեին Ռաֆայել Նազարյանի փոխարեն խաղադաշտ մտցրեց դեռևս 18 տարին էլ չլրացած, տակավին պատանի ֆուտբոլիստին: Հաջորդ խաղում Մխիթարյանը ազգային հավաքականում փոխարինման ելավ 71-րդ րոպեին:
  Հենրիխ Մխիթարյանի առաջին պաշտոնական հանդիպումը 2008թ.-ի հոկտեմբերի 11-ին էր, երբ մեր ընտրանին մրցում էր Բելգիայի ազգային հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլում: Այստեղ հանդիպման 87-րդ րոպեին փոխարինեց Արման Քարամյանին: Հենրիխն առաջին անգամ ամբողջական հանդիպման մասնակցել է 2009թ.-ի մարտի 28-ին` Էստոնիայի ընտրանու դեմ խաղում: Այդ խաղից ի վեր Հենրիխը Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում է ամեն անգամ:
Եթե Հենրիխը տարեկան առնվազն 8-10 խաղ անցկացնի, ապա 30 տարեկանում արդեն կհատի 100 խաղի սահմանագիծը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 727 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0