Home » 2012 » Դեկտեմբեր » 31 » Հենրիխն ու Մինասյանը լավագույններն են
10:58
Հենրիխն ու Մինասյանը լավագույններն են
 Դեկտեմբերի 30-ին էլ տեղի ունեցավ ֆուտբոլային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտնի դարձան Հայաստանի 2012թ.-ի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի անունները: Ինչպես և նախորդ տարի, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային ընտրանու և Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 296 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Յուրա Մովսիսյանը` 90 միավորով: Երրորդ տեղում է Արազ Օզբիլիսը` 58 միավորով:  2012թ-ի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով վաստակել է 203 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Գյումրիի "Շիրակի" գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը` 150 միավորով, իսկ ահա երրորդ տեղում է "Միկայի" մարզիչ Ժոլտ Հոռնյակը` 77 միավորով: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը կարող եք դիտել ստորև.

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 704 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0