Home » 2012 » Նոյեմբեր » 27 » Հենրիխը՝ Ուկրաինայի առաջնության "Գոլ+գոլային փոխանցում" վարկանիշի առաջատար
18:30
Հենրիխը՝ Ուկրաինայի առաջնության "Գոլ+գոլային փոխանցում" վարկանիշի առաջատար
 Ինչպես հայտնում է terrikon.com կայքը, պարզ են Ուկրաինայի առաջնության "Լավագույն գոլային փոխանցում" և "Գոլ+գոլային փոխանցում" վարկանիշի առաջատարների անունները: "Հանքափորների" ավագ Դարիո Սռնան առաջնության 17 տուրերից հետո լավագույն գոլային փոխանցում կատարողն է` իր հաշվին ունենալով 9 գոլային փոխանցում: Խորվաթ պաշտպանին հաջորդում է "Գովերլայի" ֆուտբոլիստ Դմիտրի Տրուխինը, որն իր հաշվին ունի 7 գոլային փոխանցում:
  "Գոլ+գոլային փոխանցում" անվանակարգում արդեն վարկանիշային աղուսյակը շատ մեծ առավելությամբ (23 միավոր) գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա 17 տուրի ընթացքում խփել է 17 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Աղուսյակում նրան հաջորդում է Կիևի "Դինամոյի" ֆուտբոլիստ Բրաուն Իդեյեն, ում օգտին 13 միավոր կա (12+1 տարբերակով): Հավելենք, որ Հենրիխը այս մրցաշրջանում Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն է:

  Լավագույն գոլային փոխանցումներ կատարողներ

  1. Դարիո Սռնա ("Շախտյոր") - 9
  2. Դմիտրի Տրուխին ("Գովերլա") - 7
  3-4. Հենրիխ Մխիթարյան ("Շախտյոր") - 6
  3-4. Մաքսիմ Շացկիխ ("Արսենալ") - 6
  5-7. Թայսոն ("Մետալիստ") - 5
  5-7. Վիլիան ("Շախտյոր") - 5
  5-7. Կլեյթոն Խավիեր ("Մետալլիստ") - 5
  8-14. Խոսե Սոսա ("Մետալլիստ") - 4
  8-14. Ֆերնանդինյո ("Շախտյոր") - 4
  8-14. Մարլոս ("Մետալլիստ") - 4
  8-14. Ռոման Զոզուլյա ("Դնեպր") - 4
  8-14. Միգել Վելոզու ("Դինամո") - 4
  8-14. Ջուլիանո ("Դնեպր") - 4
  8-14. Դավիդ Թարգմանաձե ("Իլյիչևեց") - 4

  "Գոլ+գոլային փոխանցում" վարկանիշի առաջատարներ

  1. Հենրիխ Մխիթարյան ("Շախտյոր") - 23 (17+6)
  2. Բրաուն Իդեյե ("Դինամո") - 13 (12+1)
  3-6. Լուկաս ("Կարպատներ") - 11 (8+3)
  3-6. Ջուլիանո ("Դնեպր") - 11 (7+4)
  3-6. Կլեյթոն Խավիեր ("Մետալլիստ) - 11 (6+5)
  3-6. Մաքսիմ Շացկիխ ("Արսենալ") - 11 (5+6)
  7. Դարիո Սռնա ("Շախտյոր") - 10 (1+9)
  8-9. Ալեքսեյ Անտոնով ("Կրիվբաս") - 9 (6+3)
  8-9. Ռոման Բեզուս ("Վորսկլա") - 9 (6+3)
  10-14. Ջոնաթան Քրիսթալդո ("Մետալլիստ") -8 (8+0) 
  10-14. Ժունիոր Մորաեշ ("Մետալուրգ") - 8 (6+2)
  10-14. Եվգենի Սելեզնև ("Դնեպր") - 8 (5+3)
  10-14. Թայսոն ("Մետալլիստ") - 8 (3+5) 
  10-14. Դմիտրի Տրուխին ("Գովերլա") - 8 (1+7)
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 739 | Added by: hripsime | Rating: 5.0/2
Total comments: 0