Home » 2013 » Ապրիլ » 7 » Հեշտ չէ լինել Բուֆֆոն
13:46
Հեշտ չէ լինել Բուֆֆոն
 Թուրինի "Յուվենթուսի" առաջատար դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը գանգատվում է հասարակության կողմից արվող քննադատություններից: "Մյունխենի "Բավարիայի" դեմ անցած շաբաթ կայացած "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում ամբողջ թիմն էլ անհաջող խաղաց, այդ թվում նաև ես: Երևի իմ ողջ կարիերայի ընթացքում սա վատագույն հանդիպումս էր "Չեմպիոնների լիգայու"մ: Ես այսօր "Յուվենթուսի" ամենափորձառու խաղացողներից մեկն եմ, այնպես որ իմ սխալները հետք թողեցին թիմակիցներիս խաղի վրա: Արդեն 18 տարի է, ինչ խաղում եմ ֆուտբոլ, և կարող եմ ընդամենը միայն 1 բան ասել. հեշտ չէ լինել Ջանլուիջի Բուֆֆոն: Ամեն անգամ, երբ ես սխալ եմ անում, մարդիկ համարյա մեկ շաբաթ քննարկում են: Դա նշանակում է, որ նրանք ինձնից բարձրակարգ խաղ են սպասում"- ասել է Իտալիայի ազգային թիմի մերօրյա խորհրդանիշը՝ Ջանլուիջի Բուֆֆոնը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 342 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0