Home » 2012 » Դեկտեմբեր » 2 » Հետաքրքրքաշարժ անուններով ֆուտբոլային ակումբներ
10:21
Հետաքրքրքաշարժ անուններով ֆուտբոլային ակումբներ
 Ֆուտբոլային ակումբների կեսից ավելին կրում է տվյալ բնակավայրի կամ քաղաքի անունը: Հանդիպում է նաև այնպես, որ քաղաքի անվանը ավելանում է «united», «atletico» կամ մեկ այլ գրառում ևս: Իսպանիայում, օրինակ, կան «real» մականունով ակումբներ (ի միջի այլոց, այդ անվանումը շնորհվել է ժամանակի բարձրակարգ ակումբներին, նաև «Բարսելոնա» ՖԱ-ին, որը չընդունեց այդ կոչումը): Լինում են նաև դեպքեր, երբ ընտրվում է անուն, որը տվյալ բնակավայրի անունով չէ. դե, պարզապես լավ է հնչում կամ հոգեհարազատ է տվյալ ժողովրդին: Պետք է շնորհակալ լինել, որ եվրոպական բնակավայրերի անվանումների մեծ մասը բավականին հնչեղ է և դյուրընթեռնելի: Բայց… բայց կան թվով փոքր ակումբներ, որոնք մե՛կ իրենց անվանումներով, մե՛կ իրենց անունընտրման պատմություններով առանձնանում են մյուսներից: Օրինակ` Ֆինլանդիայի երրորդ դիվիզիոնում հանդես է գալիս մի ակումբ, որի անվանումն է.... «Santa Claus»: Այս թիմը տվյալ հնչեղ անունն է կրում` ի պատիվ տոնական նվերներ բաժանող միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի: Ակումբի զինանշանի վրա էլ պատկերված է ծերուկ Ձմեռ պապը, ով էլ խոժոռ հայացքով ինչ-որ գրառումներ է կատարում: Իսկ ակումբի ֆուտբոլիստների մարզազգեստները ամբողջովին կարմիր են, ինչպես Ձմեռ պապինը.... թերևս այս դեպքում միայն գլխարկն է պակասում....
   Նոր Զելանդիայում էլ կա մի ակումբ, որի անվան պատմությունը կրկին հետաքրքրում է. այս ակումբի անունը «Տաումատա» է, որը տեղական բլրի անվանումն է.... Խելամի՞տ է թվում, եթե այո, ապա ավելացնեմ, որ «Տաումատա»-ն այդ բլրի միայն կրճատ անվանումն է, ամբողջական անվանումը այսպես է հնչում (կարդալուց առաջ խնդրում ենք սովորականից մի փոքր ավելի խորը շունչ քաշել).
«Տաումատաուհակատանջիհանգակոաուաուոտամատեապոկայուհենուակիտանատուտահու» է.... Այսքանից հետո կարելի է միայն ուրախ լինել, որ բլրի «անունը» կրճատվել է, և հետո միայն ակումբի անուն դարձել:
   Հյուսիսային Կորեայում էլ կա մի ակումբ, որի անունը «4.25» է. այդ երկրում էլ տվյալ թվերը բավականին մեծ նշանակություն ունեն: Ապրիլի 25-ը, որը հենց ստացվում է 4.25 (այդ երկրում էլ են սկզբից գրում ամսաթիվը, հետո օրը) ժողովրդական բանակի ստեղծման օրն է (բանակը ստեղծվել է 1932թ.-ին):
  Իսկ վերջում մնում է հուսալ, որ ապագայում ստեղծվելիք բոլոր ֆուտբոլային ակումբների տնօրենները մի փոքր ավելի շատ ժամանակ կհատկացնեն ակումբի անվան ընտրմանը, այլապես....
Views: 794 | Added by: Arm | Rating: 5.0/2
Total comments: 0