Արդյո՞ք ինչ-որ ներքին խնդիրներ են ծագել,
որոնց մասին մարզասերները ոչինչ չգիտեն: Անդրադառնալով
ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի տարածած հաղորդագրությանը` կապված Հայաստանի ֆուՏբոլային օլիմպիական
ընտրանու ենթադրվող մարզահագուստի մասին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի վերջերս կազմակերպված մամուլի ասուլիսում
արտահայտած մտքի հետ` ՀՖՖ մամուլի քարտուղարութունը տեղեկացնում է, որ ՀԱՕԿ-ում երբեք տեղյակ չեն եղել, որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները
քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում և մասնակցել են ընտրական հանդիպումներին: Բացի այդ, ՀՖՖ մամուլի ծառայությունը
բավականին կոշտ դիրքորոշմամբ հաղորդագրություն է տարածել, որն առանց մեկնաբանման ներկայացնում
ենք ստորև. "Բոլորովին
պարտադիր չէ, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարները տեղյակ լինեն, թե
երբ, ինչ պարագայում, ինչ ցիկլերով է Հայաստանի ֆուտբոլային ընտրանին ընդգրկվում օլիմպիական
մրցապայքարում: Առավել ևս պարտադիր չէ, որ տեղյակ լինեն, թե Հայաստանի ֆուտբոլային
որ հավաքականը կարող է հավակնել օլիմպիական մրցապայքարում հանդես գալուն: Եվ ամենակարևորը,
ընդհանրապես պարտադիր չէ, որ տեղյակ լինեն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների մարզահագուստ կրելու պայմաններին և պայմանագրային պարտավորություններին: Մանավանդ,
որ Հայաստանի ֆուտբոլային ընտրանիները քանիցս ընդգրկվել են օլիմպիական ցիկլերում և
մասնակցել են ընտրական հանդիպումներին, իսկ ՀԱՕԿ-ում դրանից երբեք տեղյակ չեն եղել:
Թերևս լավ կլինի, որ այս խնդիրներից տեղյակ լինեն ՀԱՕԿ-ի տարատեսակ աշխատակիցները,
որպեսզի դրա արդյունքում տեղյակ լինեն նաև ՀԱՕԿ-ի ղեկավարները: Ինչ խոսք, անչափ շնորհակալ
ենք, որ ՀԱՕԿ-ը ցանկանում է, որպեսզի "...վերելք ապրող հայրենական ֆուտբոլը կարողանա
նվաճել օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր": Իսկ մինչ ՀԱՕԿ-ում կուսումնասիրեն
ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի` ֆուտբոլը կանոնակարգող հազարավոր փաստաթղթերը, միջազգային այդ հեղինակավոր
կառույցների անդամ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կշարունակեն զբաղվել հայկական
ֆուտբոլի վերելքով":
|