Home » 2011 » Հուլիս » 20 » ՀՖՖ-ն երկրպագուների ուղևորություն է կազմակերպում Անդորրա և Սլովակիա
16:57
ՀՖՖ-ն երկրպագուների ուղևորություն է կազմակերպում Անդորրա և Սլովակիա
 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սույն թվականի սեպտեմբերի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է երկրպագուների ուղևորություն դեպի Անդորրա և Սլովակիա` Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներին Եվրոպայի առաջնությունների ընտրական հանդիպումներին աջակցելու նպատակով: Ուղևորության համար վճարելով 500 եվրո (ՀԳ.: Նշված գումարը չի ներառում վիզայի ու հյուրանոցային ծախսերը)` ֆուտբոլասերները հնարավորություն կունենան սեպետեմբերի 1-ին Երևանից մեկնել Բարսելոնա, սեպտեմբերի 4-ին՝ Բարսելոնայից Բրատիսլավա, իսկ սեպտեմբերի 6-ին` Բրատիսլավայից Երևան: Ուղևորության արժեքի մեջ է մտնում ԱնդորրաՀայաստան ազգային և երիտասարդական հավաքականների հանդիպումների, ինչպես նաև ՉեխիաՀայաստան երիտասարդների ու ՍլովակիաՀայաստան ազգային հավաքականների հանդիպումերի տոմսերը: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է օգոստոսի 15-ը:

Հղումը` ՀՖՖ քարտուղարույթան:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 690 | Added by: Hayk | Tags: Հայաստանի ազգային և երիտասարդական հ, Սլովակիա, երկրպագուներ, Երևանից, Անդորրա, Բարսելոնա, Եվրոպայի առաջնություն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա | Rating: 5.0/2
Total comments: 0