Home » 2011 » Նոյեմբեր » 15 » ՀՖՖ-ն փոփոխություններ է մտցնում Հայաստանի առաջնությունում
17:42
ՀՖՖ-ն փոփոխություններ է մտցնում Հայաստանի առաջնությունում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի փոփոխություններ է կատարել Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության վերաբերյալ, և ըստ այդ փոփոխությունների` առաջնության թիմերը պետք է հրաժարվեն օտարերկրյա դարպասապահներից: Որոշումը ուժի մեջ կմտնի 2012թ-ից: Որոշում  է կայացվել նաև, որ Հայաստանի առաջնությունը 2012թ-ից սկսած "գարուն-աշուն" համակարգից կանցնի "աշուն-գարուն" համակարգի: Գալիք առաջնությունը կսկսի 2012թ-ի մարտին և կավարտվի 2013թ-ի մայիսին, իսկ 2013թ.-ից մրցաշրջանը կանցնի "աշուն-գարուն" համակարգով:
Հայաստանի բարձրագույն առաջնությունը հաղթած ակումբն այսուհետ կստանա 10 մլն դրամ, Հայաստանի գավաթակիրը` 6 մլն դրամ, իսկ ահա տարվա լավագույն ֆուտբոլիստը` մոտ 4 մլն դրամ:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 700 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0