Home » 2012 » Փետրվար » 25 » Հիդինկը սկսել է նաև գնել
23:39
Հիդինկը սկսել է նաև գնել

 Կոնգոյի ազգային հավաքականի կենտրոնական հսկա պաշտպան Քրիստոֆեր Սամբան ֆուտբոլային կարիերան այսուհետ կշարունակի Մախաչկալայի "Անժիում": Սևամորթ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է 3.5 տարով: Սամբայի արդեն նախկին ակումբն անգլիական "Բլեքբեռն" թիմն էր, որի կազմում կոնգոցի պաշտպանը հանդես էր գալիս 2007թ.-ից:

  Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սամբան մասնակցել էր 17 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 391 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0