Home » 2011 » Հուլիս » 30 » Հիդինկը քննադատել է Աբրամովիչի վարքը
21:38
Հիդինկը քննադատել է Աբրամովիչի վարքը

Թուրքիայի ազգային հավաքականի հանրահայտ գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը կոչ է արել "Չելսիի" սեփականատեր Ռոման Աբրամովիչին դադարել անընդհատ մարզիչներ փոխելուց: նշենք, որ վերջին յոթ տարիների ընթացքում լոնդոնյան թիմը յոթ մարզիչ է փոխել. "Օրինակ` "Մանչեսթեր Յունայթեդը" կայունության խորհրդանիշ է համարվում",-Հիդինկի խոսքերն է մեջբերում Daily Express պարբերականը,-"Չելսին" ևս պետք է ձգտի դրան, այս մասին ես արդեն ասել եմ Ռոման Աբրամովիչին: Բավական է նայել Կառլո Անչելոտիի աշխատանքին վերջին երկու տարիների ընացքում. նա հաղթեց "Պրեմիեր լիգան" և "Անգլիայի գավաթը": Հույս ունեմ, որ Անդրե Վիլլաշ-Բոաշի ներկայությունը հաջողություն կբերի թիմին, և "կապույտները" կկայունացնեն իրենց խաղը":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 441 | Added by: Hartsat | Tags: Գուս Հիդինկ, Թուրքիա, Կառլո Անչելոտի, Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիայի գավաթ, Չելսի, Վիլլաշ-Բոաշ, Ռոման Աբրամովիչ, Պրեմիեր լիգա | Rating: 5.0/1
Total comments: 0