Home » 2011 » Հուլիս » 17 » Հիմա էլ "Բարսելոնան" է ցանկանում գնել Նեյմարին
19:49
Հիմա էլ "Բարսելոնան" է ցանկանում գնել Նեյմարին
 Իսպանական հեղինակավոր AS պարբերականը տեղեկացնում են, որ կատալոնական գրանդ "Բարսելոնան" փորձում է իրեն հավերժ ախոյան Մադրիդի "Ռեալից" առաջ անցնել և ձեռք բերել բրազիլական "Սանթոսի" առաջատար հարձակվող Նեյմարին՝ բրազիլացու համար առաջարկելով 50 մլն եվրո: Թվում էր, թե "սերուցքայինները" կկարողանան Նեյմարին գնել 45 մլն եվրոյով, սակայն իրադարձությունների այսպիսի ընթացքը ձեռնտու չէր "կապտանռնագույններին": Քանի որ Նեյմարը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ "Բարսելոնայի" դեմ դեկտեմբերին աշխարհի "Ակումբային առաջնության" շրջանակներում, այդ պատճառով, ի տարբերություն "սերուցքայինների", կատալոնացիները պատրաստ են սպասել մինչև ձմեռ բրազիլացու տրանսֆերը գնելու համար: Սպասվում է, որ "Ամերիկայի գավաթի" ավարտից հետո բրազիլական ակումբի ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի Նեյմարին, ըստ որի՝ բրազիլացու հրաժարագինը կդառնա 60 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 547 | Added by: Hayk | Tags: Ամերիկայի գավաթ, Նեյմար, Մադրիդի Ռեալ, սերուցքայիններ, Բարսելոնա, as, հավերժ ախոյան, կապտանռնագույններ, Ակումբային առաջնություն, Սանթոս | Rating: 5.0/1
Total comments: 0