Home » 2011 » Փետրվար » 18 » Հնարավոր է, որ "Ռեալն" ու "Միլանը" փոխանակության գնան
22:40
Հնարավոր է, որ "Ռեալն" ու "Միլանը" փոխանակության գնան
Իտալական Corriere dello Sport պարբերականը տեղեկացնում է, որ իտալական "Միլանը" պատրաստ է Մադրիդի "Ռեալին" առաջարկել բրազիլացի հարձակվող Պատոյին` փոխարենը մադրիդցիներից Սերխիո Ռամոսին ստանալու ակնկալիքով:
Նշենք, որ բրազիլացին վերջին շրջանում բազմաթիվ վնասվածքների պատճառով չի կարողանում հաստատուն տեղ ունենալ "ռոսոներիների" հիմնական կազմում: Դրանից բացի նա լարված հարաբերություններ ունի իտալական ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ: "Միլանի" գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նախկինի պես չի կարողանում գտնել երկու աստղերի համադրման  լավագույն  տարբերակը, իսկ "սերուցքայինների" իսպանացի պաշտպան Ռամոսը կարող է ծածկել "ռոսոներիների" համար կենտրոնի պրոբլեմային հատվածները և պաշտպանության աջ հատվածը:
Միևնույն ժամանակ "Ռեալը" հարձակվողի փնտրտուքների մեջ է, քանի որ Քարիմ Բենզեման, հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտից հետո վաճառվի: Այնպես որ, այս փոխանակումը կարող է երկուստեք օգտակար լինել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 456 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0