Home » 2012 » Հուլիս » 28 » "Հոֆֆենհայմը" լացում է, որպեսզի "Ռեալը" զիջի
20:20
"Հոֆֆենհայմը" լացում է, որպեսզի "Ռեալը" զիջի
 Ինչպես այսօր հայտնում են իսպանական ԶԼՄ-ները, "Ռեալ Կաստիլյա" ակումբի` Մադրիդի "Ռեալի" երիտասարդական թիմի 22-ամյա հարձակվող Խոսելուն, ում ծառայություններով վերջին շրջանում լրջորեն հետաքրքրված էր գերմանական "Հոֆֆենհայմը", ոչ մի տեղ չի հեռանա Իսպանիայից, քանի որ գերմանական կողմը չի կարող վճարել մադրիդյան թիմի ղեկավարության պահանջած 10 մլն եվրո տրանսֆերային փոխհատուցումը: "Ռեալը" պատրաստվում է խաղացողի վաճառքից առնվազն 8-10 մլն եվրո ստանալ, սակայն գրեմանացիները առաջարկում են միայն 5 մլն եվրո: "Խոսելուն բավական թանկ խաղացող է: Չլսված բան է, որ 2-րդ դիվիզիոնում հանդես եկող խաղացողն արժենա 10 մլն եվրո: Եթե "Ռեալը" մի փոքր զիջի մեզ, ապա մենք անպայման կփորձենք գնել այդ տաղանդավոր ու արագ հարձակվողին, ով կփայլի մեզ մոտ",- ասել է "Հոֆֆենհայմի" գլխավոր մարզիչ Մարկուս Բաբբելը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 378 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0