Home » 2011 » Հուլիս » 20 » Հոլանդացին նոր ակնկալիքներ ունի
15:46
Հոլանդացին նոր ակնկալիքներ ունի

Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, "ռոսոներիների" հոլանդացի հենակետային կիսապաշտպան Մարկ վան Բոմելը հավատում է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը ավելի լավ հանդես կգա քան նախորդում:
"Ես կասկածներ չունեմ, որ "Միլանը" կշարունակի մրցունակ թիմ լինել ու գավաթներ նվաճել",-հոլանդացու խոսքերը մեջբերել է La Gazzetta dello Sport հանրահայտ պարբերականը: "Մենք Իտալիայի չեմպիոնն ենք։ Նախորդ մրցաշրջանի հետ համեմատ մենք կորցրել ենք միայն Անդրեա Պիրլոյին, բայց տեսեք, թե ովքեր են միացել մեզ: Մնացած ամեն ինչ նույնն է։ Մենք լավ կազմ ունենք, որն անցած մրցաշրջանում դիմակայել է հզոր "Ինտերին" և "Նապոլիին", այնպես որ նոր մրցաշրջանում հիմնական նպատակ կարելի է հաշվել "Չեմպիոնների լիգայի" գավաթի նվաճումը: Մենք պետք է ուղղակի նույն ֆուտբոլը ցուցադրենք, այդ դեպքում կարող ենք հաջողության հասնել ոչ միայն Իտալիայում, այլև Եվրոպայում",-իր "ճառն" այսպես է ավարտել վան Բոմելը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 505 | Added by: Hartsat | Tags: La Gazzetta dello Sport, Անդրեա Պիրլո, Նապոլի, Միլան, Մարկ վան Բոմել, ռոսոների, Իտալիա, կիսապաշտպան, Չեմպիոնների լիգա, Ինտեր | Rating: 5.0/2
Total comments: 0