Home » 2012 » Դեկտեմբեր » 7 » Հոնդան` "Բորուսիայի" ուշադրության կենտրոնում
00:07
Հոնդան` "Բորուսիայի" ուշադրության կենտրոնում
 Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացվելուն պես գերմանական ֆուտբոլի մեր օրերի առաջամարտիկ Դորտմունդի "Բորուսիան" պաշտոնական առաջարկ կանի Մոսկվայի "ԲԿՄԱ"-ին` Ճապոնիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի տրանսֆերը ձեռք բերելու համար: Գերմանական ակումբը 26-ամյա ճապոնացու համար կառաջարկի մոտավորապես 18 մլն եվրո: Հավելենք նաև, որ ճապոնացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև Իտալիայում. խաղացողի համար "Լացիոն" ամռանը մոտ 15 մլն եվրո էր առաջարկել, սակայն "ԲԿՄԱ"-ի ղեկավարությունը միանգամից մերժել էր այդ առաջարկը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: Arm | Rating: 5.0/1
Total comments: 0