Home » 2012 » Հունվար » 25 » Հոնդան հեռացավ "ԲԿՄԱ"-ից
20:58
Հոնդան հեռացավ "ԲԿՄԱ"-ից
 Ինչպես հաղորդում են իտալական մարզական հայտնի պարբերականները, Մոսկվայի "ԲԿՄԱ"-ի ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան այսօր 4.5 տարվա պայմանագիր է կնքել հռոմեական "Լացիոյի" հետ: Իտալական Il Tempo պարբերականը նշում է, որ "բանակային" խաղացողի համար "արծիվները" վճարել են 14.5 մլն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստը տարեկան շուրջ 2 մլն եվրո կվաստակի: Այսպիսով` Կեյսուկե Հոնդան դարձավ նաև "Լացիոյի" նախագահ Կլաուդիո Լոտիտոյի ժամանակ ձեռք բերված ամենաթանկ ֆուտբոլիստը:
  Հավելենք, որ երկու օր առաջ "Լացիոն" ճապոնացու տրանսֆերի համար առաջարկում է 12 մլն եվրո գումարած 27-ամյա արգենտինացի տաղանդավոր դարպասապահ Խուան Կարիսսոյին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 449 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0