Home » 2012 » Նոյեմբեր » 20 » Հովհաննես Համբարձումյան. "Կկարողանամ փոխարինել Սարգիս Հովսեփյանին, թե ոչ` դեռ չեմ կարող ասել"
20:18
Հովհաննես Համբարձումյան. "Կկարողանամ փոխարինել Սարգիս Հովսեփյանին, թե ոչ` դեռ չեմ կարող ասել"
 Հայաստանի ազգային ընտրանու և "Բանանցի" ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը երեկ զրուցել է ArmFootball.com-ի թղթակցի հետ, որի ընթացքում խոսել է Լիտվայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղից ու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում իր թիմի բավականին բարդ գործերից:
   - Ազգային հավքականի կազմում խաղացիր Լիտվայի դեմ, ի՞նչ կասես այդ խաղի մասին:
  - Հավաքականի տարվա վերջին խաղն էր: Շատ կարևոր էր, որ հաղթեինք այս խաղում: Հաղթեցինք ու շատ ուրախ էի, որ մասնակցեցի հանդիպմանը:
  - Սարգիս Հովսեփյանին հավանական փոխարինողների շարքում նշվում է նաև քո անունը, դու ի՞նչ կարծիք ունես այդ մասին:
  - Ինձ համար շատ հաճելի է, որ նշում են իմ անունը մեր լեգենդար պաշտպանին փոխարինողների շարքում: Կկարողանամ, թե` ոչ, դա չեմ կարող ասել:
  - Երկար դադարից հետո կարողացաք վերջապես "Բանանցի" հետ հաղթանակ տոնել…
  - Շատ լավ ստացվեց բոլոր տղաների մոտ խաղը: Բոլորի համար շատ կարևոր էր այս հաղթանակը: Չէի ասի, որ կոպիտ պայքարում էր ընթանում, ուղղակի երկու թիմերն էլ պայքարում էին հաղթանակի համար:
  - "Բանանցը" գտնվում է դժվար իրավիճակում...
  - Դե բոլորս ենք հայտնվել այս դժվարին իրավիճակում, բայց հենց բոլորս էլ պետք է դուրս գանք այդ իրավիճակից:
  - Իսկ քո մարզավիճակի մասին ի՞նչ կասես:
  - Չէի ասի, որ շատ լավ մարզավիճակում եմ: Ավելացնելու տեղ շատ կա: Պետք է աշխատեմ որակներս ավելի բարձրացնելու վրա:
  - Մտածու՞մ ես այլ առաջնություն տեղափոխվելու մասին:
  - Բոլոր ֆուտբոլիստները մտածում են ավելի բարձրակարգ առաջնություններում իրենց ուժերը փորձելու մասին: Ինքս էլ բացառություն չեմ, բայց ներկա պահին միայն մտածում եմ "Բանանցում" խաղալու և այս թիմի հետ հաջողությունների հասնելու մասին:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 592 | Added by: Gag18 | Rating: 5.0/2
Total comments: 0