Home » 2011 » Հունիս » 4 » Հովսեփյանը հաղթանակի ակնկալիք ունի
08:43
Հովսեփյանը հաղթանակի ակնկալիք ունի
Հայկական ֆուտբոլի բազմափորձ խաղացող, մեր ազգային ընտրանու անփոխարինելի ավագ Սարգիս Հովսեփյանն արդեն հասցրել է շփվել ռուս լրագրողների հետ: Մեր հավաքականի ավագի հետ խոսել է "Советский Спорт" պարբերականի լրագրողը:
Հարցին, թե ֆուտբոլիստներն ինչ սպասելիքներ ունեն  այսօր կայանալիք խաղից, Հովսեփյանը պատասխանել է. "Իհարկե, հաղթանակ: Վատն է այն զինվորը, ով չի ցանկանում գեներալ դառնալ: Կարծում եմ, որ Պետերբուրգում ավելի հեշտ կլինի, քան Երևանում, որովհետև այն ժամանակ մեր երկրպագուները ստիպում էին առաջ գնալ, իսկ հիմա Ռուսաստանի հավաքականն է լարված գործելու, քանի որ խաղալու է սեփական հարկի տակ, և մենք կարող ենք մրցակցին բռնել հակագրոհի ժամանակ":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 413 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1