Home » 2011 » Դեկտեմբեր » 25 » Հունտելար. "Մանչեսթեր Յունայթեդի"` իմ ծառայություններով հետաքրքրվածությունից ոչինչ չգիտեմ"
19:31
Հունտելար. "Մանչեսթեր Յունայթեդի"` իմ ծառայություններով հետաքրքրվածությունից ոչինչ չգիտեմ"
 Գերմանական "Շալկե 04" ակումբի հոլանդացի առաջատար հարձակվող Կլաս-Յան Հունտելարը հայտարարել է, որ ինքն ընդհանրապես գաղափար չունի "Մանչեսթեր Յունայթեդի"` իր ծառայություններով հետաքրքրվածության մասին: Ըստ հոլանդացի հարձակվողի խոսքերի` ինքը չի ցանկանում հեռանալ "Շալկեից": Հունտելարի խոսքերն է մեջբերում գերմանական հեղինակավոր Voetbal International պարբերականը. "Ես ոչինչ չգիտեմ "Մանչեսթեր Յունայթեդի"` իմ ծառայություններով հետաքրքրվածության մասին: Ներկայիս դրությամբ` ես ամբողջությամբ կենտրոնացած եմ միայն "Շալկեի" վրա: Ակումբի հետ պայմանագիրս գործում է մինչև 2013թ.-ը, որը պատրաստում եմ մինչև վերջ իրականացնել: Եթե ակումբը նոր պայմանագիր առաջարկի, ապա անկասկած կերկարաձգեմ այն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 419 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0