Home » 2012 » Հունվար » 29 » Հույսեր կան, որ կտեսնենք նախկին Կակային ու Օզիլին
21:23
Հույսեր կան, որ կտեսնենք նախկին Կակային ու Օզիլին
 Երեկ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում կայացած "Ռեալ Մադրիդ" - "Սարագոսա" հանդիպումը ֆուտբոլի մոլի երկրպագուներին` հատկապես մադրիդիստներին, ևս մեկ անգամ հույս տվեց, որ մոտ ժամանակներս "սերուցքայինների" կազմում կարող ենք տեսնել նախկին Կակային և Օզիլին: Այդ հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Կական և Օզիլը կարողանում են համահունչ խաղ ցուցադրել` ընդհանրապես մեկը մյուսին չխանգարելով: Խաղից հետո գերմանացի Մեսութ Օզիլը Կակայի մասին ասել է. "Ես շատ երջանիկ եմ: Մարզումների ժամանակ շատ եմ մարզվում, որպեսզի խաղադաշտում կարողանամ արդարացնել երկրպագուների հույսերը: Ակումբի տոնած հաղթանակի համար ավելի ուրախ եմ: Հատկապես ցանկանում եմ շեշտել խաղադաշտում իմ և Կակայի համահունչ գործելը: Մարզումների ժամանակ երբ նույն թիմից ենք լինում, շատ հաճախ երկուսս էլ հաջողության ենք հասնում": Իսկ ահա Կական ասել է. "Ես ինձ հիմա ֆիզիկապես լավ եմ զգում: Շատ բավարարված եմ, որ կարողացա գրավել մրցակցի դարպասը` թիմին օգնելով հավասարեցնել խաղի հաշիվը: Երջանիկ եմ նաև նրա համար, որ ևս մեկ անգամ զգացի, որ կարևոր անձ եմ "Ռեալի" համար: Ինչ վերաբերում է իմ` "Ռեալից" հեռանալու մասին տարածված ասեկոսեներին, ապա կասեմ, որ դրանք պարզապես անհիմն են: Դրանք միշտ էլ շրջապատում են ֆուտբոլիստներին: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ չեմ պատրաստվում հեռանալ "Ռեալից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0