Home » 2011 » Հոկտեմբեր » 16 » Հռոմեական դերբին` առանց Ֆրանչեսկո Տոտտիի
12:49
Հռոմեական դերբին` առանց Ֆրանչեսկո Տոտտիի
Այսօր ուշ երեկոյան տեղի կունենա եվրոպական ֆուտբոլի մեծագույն դերբիներից մեկը, որտեղ միմյանց դեմ դուրս կգան հռոմեական երկու ակումբները` "Լացիոն" և "Ռոման": Այս հանդիպումները մշտապես եղել և մնում են ամենասկանդալայիններից Իտալիայում և ողջ Եվրոպայում, որի ժամանակ կարմիր քարտերը և խաղացողների բախումը միմյանց հետ սովորական երևույթ են: Հանդիպումն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել Իտալիայում: Դերբին ստիպված է լինելու բաց թողնել "Ռոմայի" ավագ և խորհրդանիշ Ֆրանչեսկո Տոտտին:
   Այս հանդիպումը երկու թիմերի միջև 135-րդն է` "Ռոման" հաղթել 47 անգամ, իսկ "Լացիոն"` 33: Այս թիմերի միջև վերջին ոչ-ոքի արդյունքը գրանցվել է 2007թ.-ին: "Ռոման" "Լացիոյի" դարպասը խփած վերջին 6 գոլերից 4-ը խփել է 11 մետրանոցից: Հետաքրքիր է, որ հռոմեական երկու ակումբները ամենաշատն են հարվածել մրցակցի դարպասներին "Ա Սերիայի" այս մրցաշրջանում` "Ռոման"` 63 անգամ, իսկ "Լացիոն"` 59:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0