Home » 2011 » Նոյեմբեր » 8 » Հրապարակվել է երիտասարդական հավաքականի կազմը
23:47
Հրապարակվել է երիտասարդական հավաքականի կազմը
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ղեկավարությամբ, հրապարակել է մեր թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2013թ.-ի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Չեխիայի եւ Ուելսի դեմ Երեւանում կայանալիք հանդիպումներին: Մեր թիմը Չեխիայի եւ Ուելսի իր հասակակիցների դեմ կպայքարի խմբում առաջինը լինելու համար:
  Նշենք նաեւ, որ Հայաստանի երիտասարդական ընտրանին նոյեմբերի 7-ից 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում:
  Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը.


   Դարպասապահներ`
Արսեն Պետրոսյան «Փյունիկ»)
Կարեն Իսրայելյան («Փյունիկ»)
Գոռ Մանուկյան («Փյունիկ»)

   Պաշտպաններ`

Հովհաննես Համբարձումյան («Բանանց»)
Ալեն Համբարձումյան («Գանձասար»)
Վարազդատ Հարոյան («Փյունիկ»)
Անդրանիկ Ոսկանյան («Միկա»)
Արման Հովհաննիսյան («Փյունիկ»)
Տարոն Ոսկանյան («Փյունիկ»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»)

   Կիսապաշտպաններ`

Վալտեր Պողոսյան («Բանանց»)
Ղուկաս Պողոսյան («Փյունիկ»)
Աշոտ Սարդարյան (ՍԱՍ «Էուպեն», Ֆրանսիա)
Մասիս Ոսկանյան («Ռոզելար», Բելգիա)
Դավիթ Սուջյան («Բանանց»)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)
Աղվան Պապիկյան (ԼԿՍ «Լոձ», Լեհաստան)
Արտակ Ալեքսանյան («Խիմիկի», Ռուսաստան)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)

   Հարձակվողներ`

Գեւորգ Բադալյան («Բանիկ», Չեխիա)
Հովհաննես Հովհաննիսյան («Փյունիկ»)
Գեւորգ Կարապետյան («Արարատ»)

Մեր ընտրանու մարզումային ծրագիրը նույնպես արդեն հայտնի է.

08.11.11 11:00` «բաց» մարզում
08.11.11 17:30` «փակ» մարզում
09.11.11 17:00` «փակ» մարզում
10.11.11 17:00` «փակ» մարզում
11.11.11 17:00` Հայաստան Մ21 - Չեխիա Մ21 հանդիպում
12.11.11 12:00` «փակ» մարզում
13.11.11 17:00` «փակ» մարզում
14.11.11 17:00` «փակ» մարզում
15.11.11 17:00` Հայաստան Մ21 - Ուելս Մ21 հանդիպում
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 486 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0