Home » 2012 » Ապրիլ » 25 » Ի՞նչ կարող է անել "Չելսին" "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում, եթե...
18:22
Ի՞նչ կարող է անել "Չելսին" "Չեմպիոնների լիգայի" եզրափակչում, եթե...
 Դուրս գալով "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ՝ Լոնդոնի "Չելսին" մի շարք հարցերի պատասխան տվեց։ Սակայն շատերի մոտ մի նոր հարց ծագեց․ "Ի՞նչ կարող է անել "Չելսին" եզրափակիչում, եթե թիմի հիմնական կազմի միանգամից 4 ֆուտբոլիստներ չեն մասնակցելու այդ բաղձալի եզրափակչում"։ Հաղորդվում է, որ ստացած կարմիր քարտի պատճառով եզրափակչում չի խաղա թիմի ավագ Ջոն Թերրին, սերբ եզրային Բրանիսլավ Իվանովիչը, կիսապաշտպաններ Ռամիրեսը և Ռաուլ Մեյրելեշը, ովքեր "Բարսելոնայի" հետ կայացած պատասխան խաղում դեղիններ են ստացել։ Թե ինչ կարող է անել "Չելսին", կարող ենք իմանալ միայն մայիսի 19-ին, քանի որ հենց այդ օրն է կայանալու "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչը Մյունխենի "Ալիանց Արենա" մարզադաշտում։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 552 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0