Home » 2012 » Հունվար » 23 » Իբրահիմովիչ. "Ես եմ "Միլանի" առաջատարը"
12:06
Իբրահիմովիչ. "Ես եմ "Միլանի" առաջատարը"
 Իտալական "Միլանի" շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն "Ա Սերիայի" 19-րդ տուրի շրջանակներում "Նովարայի" հետ հաղթական խաղից հետո հանդես է եկել բավական անկեղծ հայտարարությամբ: "Այսօր ես դարձա կարևոր երկու գոլերի հեղինակ և օգնեցի, որ "Միլանը" հաղթի 3-0 հաշվով: Մի՞թե ես թիմի առաջատարը չեմ այսքանից հետո: Ես զգում եմ, որ իմ ուսերին տանում եմ թիմը, իսկ դա միայն երջանկացնում է ինձ: Այսուհետ սա իմ թիմն է. ես եմ նրա առաջատարը",- ասել է Զլատանը:
     Հավելենք, որ այս մրցարջանում շվեդ ֆուտբոլիստն "Ա Սերիայում" անցկացրած 16 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0