15:14 Իբրահիմովիչը կարող բաց թողել "Ա Սերիայի" առաջին հանդիպումը | |
Ուկրաինական football.ua սպորտային պորտալը տեղեկացնում է, որ իտալական "Միլանի" առաջատար շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը շվեդական "Մալմեի" հետ կայացած ընկերական խաղում վնասել է ոտնաթաթը, որը կարող է պատճառ հանդիսանալ, որ վերջինս չմասնակցի "Ա Սերիայի" մեկնարկային հանդիպմանը: Շվեդ հարձակվողը հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասել է. "Մի պահ ես ոլորեցի ոտքս: Ուզում էի մնալ խաղադաշտում, բայց մեկ ժամ խաղալուց հետո հասկացա, որ այլևս չեմ կարողանում վազել: Հիմա ես ուժեղ ցավ եմ զգում ոտնաթաթի շրջանում, բայց բժիշկները վստահեցնում են, որ վտանգավոր ոչինչ չկա": Նշենք, որ միլանյան գրանդը, խաղի սկզբում պարտվելով 1-2 հաշվով, հանդիպման 90-րդ րոպեին Քևին-Փրինս Բոատենգի գոլի շնորհիվ կարողացել է հավասարեցնել հաշիվը, որից հետո հաղթանակ է տոնել հետխաղյա 11 մետրանոցներով` մրցակցին հաղթելով ընդհանուր 5-4 հաշվով:
| |
|
Total comments: 0 | |