Home » 2011 » Մայիս » 18 » Իբրան մնում է
22:38
Իբրան մնում է
Գերմանական հանրահայտ Transfermarketweb ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ իտալական "Միլանի" շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ շվեդ հարձակվողը կշարունակի պաշտպանել Իտալիայի չեմպիոնի գույները:
Ռայոլայի խոսքերով, "Միլանի" ղեկավարությունը մտադիր է կատալոնական "Բարսելոնայից" ձեռք բերել ներկայումս վարձավճարով "Միլանի" կազմում ելույթ ունեցող Իբրահիմովիչի ամբողջական տրանսֆերը և հաջորդ մրցաշրջանի համար ֆուտբոլիստին առաջարկել լիարժեք պայմանագիր:
Հիշեցնենք, որ 2010-11թթ. մրցաշրջանի ընթացքում` "Միլանի" կազմում անցկացրած պաշտոնական 28 խաղերում, Զլաթան Իբրահիմովիչը  խփել է 14 գնդակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0