Home » 2011 » Հունիս » 6 » Իկեր Կասիլյաս. "Եթե մենք խաղայինք եզրափակչում, ապա կհաղթեինք "Յունայթեդին"
18:44
Իկեր Կասիլյաս. "Եթե մենք խաղայինք եզրափակչում, ապա կհաղթեինք "Յունայթեդին"
 Մադրիդի "Ռեալի" և Իսպանիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասը վստահ է, որ "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում եթե իրենք կարողանային հաղթանակ տոնել կատալոնական "Բարսելոնայի" նկատմամբ, ապա եզրափակչում անկասկած կհաղթեին "Մանչեսթեր Յունայթեդին" և կնվաճեին "Չեմպիոնների լիգայի" գավաթը, որը վերջին շրջանում չեն կարողանում վերցնել: Մեծ հեղինակություն ունեցող Goal.com կայքը մեջբերում է Կասիլյասի խոսքերը. "Վստահ եմ, որ եզրափակչում անկասկած կհաղթեինք "Մանչեսթեր Յունայթեդին": Սակայն այնպես ստացվեց, որ կիսաեզրափակչում չկարողացանք շրջանցել կատալոնական գրանդին, քանի որ և "Ռեալը", և "Բարսելոնան" հանդիպեցին ոչ թե եզրափակչում, այլ կիսաեզրափակչում: Այս երկու ակումբները լավագույններն են Եվրոպայում և նրանց հետ ոչ մի ակումբ չի կարող մրցակցել: Մենք կարողացանք նվաճել "Արքայական գավաթը", սակայն մնացած բոլոր մրցաշարերում ձախողվեցինք և չկարողացանք այլևս նոր գավաթ հաղթել, ուստի մյուս մրցաշրջանում փորձելու ենք նվաճել որքան հնարավոր է շատ գավաթ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 571 | Added by: Hayk | Rating: 5.0/5
Total comments: 251 2 3 »
1-10 11-20 21-25