Home » 2011 » Դեկտեմբեր » 28 » Ինձագին կարող է տեղափոխվել Իսպանիա
19:38
Ինձագին կարող է տեղափոխվել Իսպանիա
 Կատալոնական հեղինակավոր sport.es սպորտային կայքը տեղեկացնում է, որ Իտալիայի բազմակի չեմպիոն "Միլանում" հանդես եկող վետերան հարձակվող Ֆիլիպո Ինձագին ձմեռային պատուհանի ավարտից հետո մրցելույթները կարող է շարունակել իսպանական "Լա լիգայում"` տեղափոխվելով "Էսպանյոլ": Ինձագիի` "Միլանից" հեռանալու հիմնական պատճառն այն է, որ Իտալիայի ընթացիկ մրցաշրջանում "ռոսներիների" կազմում 38-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում է անցկացրել ընդամենը 24 րոպե, իսկ "Չեմպիոների լիգայում" հայտավորված էլ չէ ֆուտբոլիստների շարքում` չնայած նրան, որ այս ամռանը նոր պայմանագիր էր կնքել: Ըստ տեղեկությունների` իտալական "Լացիոն" արդեն առաջարկ է կատարել "Միլանին" Պիպոյին ձեռք բերելու համար:
     Հավելենք, որ իտալացու ծառայություններով հետաքրքրված են նաև մի քանի անգլիական ակումբներ, իսկ ահա կոնկրետ ո՞ր թիմում Ինձագին կշարունակի իր կարիերան, պարզ կդառնա մոտակա մի քանի օրերի ընթացքում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0