Home » 2011 » Հուլիս » 28 » "Ինտեր". Սնեյդերին գնման որևէ առաջարկ չենք ստացել
20:53
"Ինտեր". Սնեյդերին գնման որևէ առաջարկ չենք ստացել
 Միլանի "Ինտերի" գործադիր տնօրեն Էռնեստո Պաոլիլյոն պնդում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" չի կապնվել միլանյան ակումբի հետ՝ Ուեսլի Սնեյդերի տրանսֆերի հարցով:
Նշենք, որ Դևիդ Գիլի երեկվա հայտարարությունից հետո, թե "կարմիր սատանաների" ղեկավարությունը պատրաստվում է ևս մեկ բարձրակարգ խաղացող ձեռք բերել, մամուլում նորից սկսեցին Սնեյդերի տեղափոխության վերաբերյալ լուրեր շրջանառվել, որոնք ավելի շատ շշուկներ են:
Այս կապակցությամբ Էռնեստո Պաոլիլյոն հայտարարել է. "Մանկունյանցիներից" մենք առաջարկություն չենք ստացել: Իսկ կտեղափոխվի՞ Սնեյդերն այլ ակումբ, թե՞ ոչ, կախված է, թե մեզ ինչքան գումար կառաջարկեն":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hayk | Tags: Դևիդ Գիլ, Ուեսլի Սնեյդեր, Էռնեստո Պաոլիլյո, Մանչեսթեր Յունայթեդ, մանկունյանցիներ, կարմիր սատանաներ, Ինտեր | Rating: 5.0/1
Total comments: 0