Home » 2011 » Հուլիս » 3 » "Ինտերը" Էդեն Ազարի տրանսֆերը գնահատել է 40 մլն եվրո
11:31
"Ինտերը" Էդեն Ազարի տրանսֆերը գնահատել է 40 մլն եվրո
 Ֆրանսիական L'Equipe հեղինակավոր հանդեսը հաղորդում է, որ չեմպիոն "Լիլի" բելգիացի երիտասարդ կիսապաշտպան Էդեն Ազարն իր կարիերան կարող է շարունակել Միլանի "Ինտերում": Բելգիացի 20-ամյա ֆուտբոլիստը շատ է հետաքրքրել իտալական ակումբին, ուստի բելգիացի տաղանդի տրանսֆերի դիմաց "Ինտերը" "Լիլի" ղեկավարությանը պատրաստ է առաջարկել 40 մլն եվրո:
Հարկ է նշել, որ Ֆրանսիայում վստահ են, որ Էդեն Ազարն արդեն այս ամռանը կլքի "Լիլը",  որի կազմում ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստն անց է կացրել 38 խաղ և հեղինակել 7 գնդակ:
Նշենք, որ բելգիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի "Բավարիան", Լոնդոնի "Չելսին", Թուրինի "Յուվենթուսը", Մադրիդի "Ռեալը" և ֆրանսիական "ՊՍԺ"-ն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 422 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0