21:56 "Ինտերը" հետաքրքրված է "զինագործների" երկու առաջատար ֆուտբոլիստների ծառայություններով | |
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Միլանի "Ինտերը" մտադիր է գնել "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում "Բարսելոնայի" նկատմամբ հաղթանակի գլխավոր կերտողներին: Իտալական ակումբը պատրաստվում է 45 մլն. եվրո տրամադրել "Արսենալի" երկու կիսապաշտպանների՝ ռուս Անդրեյ Արշավինին և հոլանդացի Ռոբին վան Պերսիին գնելու համար: Նշենք, որ Անդրեյն այս մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում 25 խաղում հինգ գոլ է խփել, իսկ վան Պերսին 15 անգամ է դուրս եկել խաղադաշտ և 10 անգամ գոլի հեղինակ է դարձել:
| |
|
Total comments: 0 | |